iPOS
ՀԴՄ-ՊՈՍ ՏԵՐՄԻՆԱԼ
From Paris with love
Մեր Մասին
Ավելի քան 10 տարի մենք ներկայացնում ենք ֆրանսիական հանրահայտ Ingenico ընկերությունը Հայաստանում` ոչ միայն ներկրելով, վաճառելով և սպասարկելով Ingenico տերմինալները, այլև գործունեության ոլորտում ներդնելով առաջադեմ լուծումներ՝ տարբեր արդիական խնդիրների լուծման համար: Ingenico ընկերությունը ներդրել է առցանց-ֆիսկալավորման լուծումներ (ՀԴՄ-ՊՈՍ տերմինալներ) ավելի քան 30 երկրներում:
Մենք առաջինն էինք, որ Հայաստանում ներդրեցինք ՊՈՍ տերմինալների վրա VISA, MasterCard, AMEX միջազգային վճարային համակարգերի անհպում վճարումների ընդունման հնարավորությունը, ինչպես նաև JCB, CUP, AMEX, MIR համակարգերի չիպային քարտերի ընդունման հնարավորությունը:
Մենք հանդիսանում ենք ՊՈՍ տերմինալային լուծումների բացարձակ առաջատարը Հայաստանում:
Մեզ հետ համագործակցում են Հայաստանի գրեթե բոլոր բանկերը:
Ինչու՞ Ingenico ՀԴՄ
2009 թվականից գործելով հայաստանյան շուկայում ֆրանսիական Ingenico ընկերության տերմինալները ապացուցել են իրենց բարձր որակը և դիմացկունությունը: Դուք կարող եք հանդիպել դրանց ավելի քան 4000 կետերում:
- Non-Touch screen - էկրանի առկայությունը ՀԴՄ-ն դարձնում է ավելի դիմացկուն մեխանիկական հպումների ազդեցության նկատմամբ, ինչը բերում է սարքի երկարակեցությանը: Այլևս կարող եք չանհանգստանալ Ձեր սարքի էկրանի նուրբ լինելու մասով, քանի որ այն պաշտպանված է ամուր ապակիով:
- Մարտկոցի կյանքը – Ingenico ՀԴՄ-ների համալրված են բարձրորակ մարտկոցով, որը չի դեֆորմացվում, չի հալվում և ի հաշիվ ռեսուրների գրագետ բաշխման Ingenico ՀԴՄ-ները մեկ լիցքավորմամբ անլար ռեժիմով ավելի երկար են ծառայում, քան այլ ՀԴՄ-ները:
- Ընդլայնված հնարավորություններ ինտեգրված լուծումների համար – Դուք կարող եք էականորեն բարելավել Ձեր հնարավորությունները ինտեգրված ռեժիմներով կիրառելով Ingenico ընկերության բազմաֆունկցիոնալ բազան, որը հնարավորություն կտա ոչ միայն անլար լիցքավորել ՀԴՄ-ն այլ նաև անլար ինտեգրել այն Ձեր գործող հաշվապահական, առևտրային կամ այլ ծրագրերին.
Ֆրանսիական Ingenico ընկերության ՀԴՄ-ՊՈՍ տերմինալները գործում են աշխարհի ավելի քան 30 երկրներում այդ թվում եվրոպական մի շարք երկրներում, Ռուսաստանում և այլն: Օգտագործելով Ingenico ընկերության միջազգային փորձը այս ՀԴՄ-ՊՈՍ տերմինալները շարունակաբար համալրվելու են նոր գործառույթներով և հնարավորություններով:
Սպասարկում
Մեր փորձառու մասնագետները վերապատրաստվել են Ingenico ընկերության համակարգում և ունեն Ingenico տերմինալների ծրագրային ապահովման, սպասարկման և վերանորոգման երկար տարիների փորձ:
Այպոս ընկերությունն իրականացնում է նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների՝
- Գրանցում, Ակտիվացում
- Վերանորոգում
- Արտաքին ծրագրերի հետ ինտեգրում
- Միացում լոկալ ցանցին
- Շահագործման վերաբերյալ խորհրդատվություն
Ինչպես ձեռք բերել
Նոր սերնդի Ingenico ՀԴՄ-ՊՈՍ տերմինալ ձեռք բերման համար Դուք կարող եք լրացնել այս էջում տեղադրված հայտը կամ կապ հաստատել մեր սպասարկման կենտրոնի հետ։ Վաճառքը իրականացվում է «Ֆյուչեր Փեյմենթս Սիսթեմս» ընկերության կողմից։
Ձեռք բերման հայտ
Ձեռքբերման հայտում պետք է կատարել հետևյալ փոփոխությունը․ Գործ․ տեսակ դաշտի փոխարեն տեղադրել ՀՎՀՀ։