Գործընկերներ
iPOS-ը համագործակցում է բանկերի, բանկային համակարգերի, վաճառքի ծրագրերի, հաշվապահական և IT ընկերությունների հետ՝ ապահովելով կայուն ինտեգրում, արագ սպասարկում և հարմար աշխատանք բիզնեսի համար։
Բանկեր և բանկային համակարգեր
Sunmi P2 ՀԴՄ-POS սարքը ինտեգրված աշխատում է հայկական բանկերի և հիմնական վճարային համակարգերի հետ, որպեսզի ձեր բիզնեսը կարողանա ընդունել անկանխիկ վճարումներ առանց ավելորդ բարդությունների։
Վաճառքի ծրագրերի ինտեգրումներ
iPOS-ը համագործակցում է վաճառքի ծրագրերի տարբեր մատակարարների հետ, որպեսզի սարքը հեշտ ինտեգրվի ձեր գործող աշխատանքային համակարգին։
Համագործակցության ուղղություններ
Մենք համագործակցում ենք այն ընկերությունների հետ, որոնք աշխատում են բիզնեսների հետ և ուզում են իրենց հաճախորդներին առաջարկել ավելի վստահելի, ավելի հարմար և ավելի լավ սպասարկվող ՀԴՄ-POS լուծում։
Հաշվապահական ընկերությունների հետ համագործակցություն
- Ձեր հաճախորդներին առաջարկում եք վստահելի ՀԴՄ-POS լուծում։
- Մենք ապահովում ենք սարքը, ակտիվացումը, ինտեգրումը և ամբողջ սպասարկումը։
- Խնդիրների դեպքում հաճախորդը կապվում է մեզ հետ, ոչ թե մնում է մենակ։
- Յուրաքանչյուր միացված հաճախորդից կարող եք ստանալ փոխշահավետ համագործակցության պայմաններ։
IT ընկերությունների հետ համագործակցություն
- Մեր սարքը ինտեգրված աշխատում է վաճառքի ծրագրերի տարբեր լուծումների հետ։
- ՀԴՄ-ի հետ կապված հարցերի մեծ մասը տեղափոխվում է մեր սպասարկման թիմի վրա։
- Ձեր թիմը չի ծանրաբեռնվում ոչ իր ուղղության տեխնիկական հարցերով։
- Անհրաժեշտության դեպքում մեր մասնագետները տեխնիկական հարցերը քննարկում են ձեր թիմի հետ ուղիղ ձևաչափով։
Ինչու՞ համագործակցել iPOS-ի հետ
Մենք կառուցում ենք համագործակցություն այնպես, որ այն օգտակար լինի թե ՛ ձեր ընկերության, թե ՛ ձեր հաճախորդների համար։
Աշխատող լուծում
Առաջարկում եք լուծում, որը ինտեգրված է, փորձված է և պատրաստ է իրական աշխատանքի։
Ամբողջ սպասարկումը մեր վրա է
Ակտիվացումից մինչև remote support և արագ արձագանք՝ ամբողջ գործընթացը վարում է iPOS-ը։
Ավելի քիչ տեխնիկական բեռ
Ձեր թիմը չի զբաղվում ՀԴՄ-ի հետ կապված ավելորդ զանգերով և հարցերով։
Փոխշահավետ համագործակցություն
Յուրաքանչյուր միացված հաճախորդը կարող է դառնալ նաև եկամտի նոր աղբյուր ձեր ընկերության համար։
Ուզու՞մ եք դառնալ iPOS-ի գործընկեր
Եթե դուք հաշվապահական, IT կամ վաճառքի ծրագրերի ոլորտում գործող ընկերություն եք, լրացրեք հայտը։ Մենք կկապվենք ձեզ հետ, կներկայացնենք համագործակցության ձևաչափը և կքննարկենք հաջորդ քայլերը։