Ինչպե՞ս ձեռք բերել Sunmi P2 ՀԴՄ-POS սարքը
Սարքը ձեռք բերելու գործընթացը պարզ է, արագ և առանց ավելորդ բարդությունների։ Մենք օգնում ենք ամբողջ ընթացքում՝ սկսած ակտիվացումից մինչև վաճառքի կետում տեղադրումը։
Ինչ տարբերակով կարող եք ձեռք բերել սարքը
Ընտրեք այն տարբերակը, որը ամենահարմարն է ձեր բիզնեսի համար։
Ամբողջ վճարմամբ
Ապառիկ
Մեծ շրջանառություն
Ինչպես է ընթանում սարքի ձեռքբերման գործընթացը
Սարքը ձեռք բերելու ամբողջ գործընթացը պարզ է և սովորաբար տևում է 1-2 օր։
Կապ եք հաստատում մեզ հետ
Մենք տրամադրում ենք սարքի սերիալ համարը, որը պետք է փոխանցեք հաշվապահին։
Հաշվապահը գրանցում է սարքը
Հաշվապահը Tax Service-ում գրանցում է սարքը և ստանում քառանիշ կոդ։
Մենք ակտիվացնում ենք սարքը
Քառանիշ կոդը ստանալուց հետո մենք ակտիվացնում ենք սարքը և պատրաստում աշխատանքի։
Անկանխիկ վճարումների ակտիվացում
Եթե ցանկանում եք, քառանիշ կոդից հետո կարող եք դիմել բանկ՝ փոխանցելով սարքի սերիալ համարը։
Սարքը մոտեցնում ենք վաճառքի կետ
Վճարումը հաստատելուց հետո 1-2 օրվա ընթացքում սարքը մոտեցնում ենք, տեղադրում և միացնում։
Պատրաստ է աշխատանքի
Եթե աշխատում եք վաճառքի ծրագրով, այն նույնպես ինտեգրում ենք, և սարքը պատրաստ է աշխատանքի։
Սարքը վաճառքի կետ հասնելուց հետո տեղադրվում է, ակտիվացվում է և պատրաստ է աշխատանքի։ Անկանխիկ վճարումների ակտիվացումը կատարվում է բանկի միջոցով։
Պատրա՞ստ եք ձեռք բերել
SUNMI P2 ՀԴՄ-POS սարքը
լրացրեք հայտը, և մենք կկապվենք ձեզ հետ՝
սարքի ձեռքբերման գործընթացը արագ սկսելու
համար։